ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Քոչարյանը դեռ «նախագա՞հ» է

Քոչարյանը դեռ «նախագա՞հ» է
28.04.2014 | 18:09

Ռոբերտ Քոչարյանն արձագանքել է իրեն ուղղված մեկնաբանություններին: Անուղղակի: Դա արել է Քոչարյանի գրասենյակը, անշուշտ, նրա համաձայնությամբ:

ՈՒրեմն` երկրորդ նախագահի գրասենյակը անդրադարձել է Քոչարյանի վերջին հարցազրույցի հետո կապված մեկնաբանություններին, դրանք խմբավորել, առանձին-առանձին պատասխանել դրանց և վերջում հստակեցրել, որ, ուշադրությո՛ւն, «նախագահ Քոչարյանն իր հարցազրույցում չի քննարկել պետական կառավարման այս կամ այն մոդելի առավելություններն ու թերությունները»: Այստեղից կարելի է և չշարունակել: Ստացվում է, որ Քոչարյանը դեռևս իրեն երկրի նախագահ է համարում: Նա հիշեցնում է այն ուսուցչին, ով վաղուց թոշակի է անցել, սակայն սեփական սնափառությանը հագուրդ է տալիս յուր հնացած գիտելիքները քաղաքային տրանսպորտում քարոզելով:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1312

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ